
«Անկեղծ ասած, արտագնա խաղի համար արդյունքը վատ չէ». Յուրգեն Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն ամփոփել է Եվրոպայի լիգայում «Աուկսբուրգի» հետ անցկացրած խաղի արդյունքները (0:0):
«Եթե անկեղծ լինեմ, ապա Եվրոպայի լիգայի արտագնա խաղի համար արդյունքը վատ չէ:
Իսկ ինչ վերաբերում է մեր խաղին, ապա մենք ունեինք մի քանի վտանգավոր պահեր, որոնք չկարողացանք գոլի վերածել: Ընդհանուր առմամբ, ես դժգոհ եմ մեր խաղից:
Հիմա մենք աշխատում են նրա վրա, որպեսզի ցուցադրենք համաչափ խաղ` առանց անկումների և ձախողումների, բայց առջևում դեռ շատ բան կա, որն անհրաժեշտ է անել»,- ասել է Կլոպը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը