Մթերքներ, որոնք համադրության մեջ ավելի արդյունավետ են

Որոշ մթերքներ հարուստ են վիտամիններով, երկաթով և կալցիումով, մինչդեռ մյուսները հարուստ են բացարձակ այլ սննդարար տարրերով: Խելամիտ համադրության դեպքում այս մթերքների օգտակար հատկանիշները կրկնապատկվում են:

Կարմիր պղպեղ և չրեղեն

Համադրեք երկաթով և վիտամին C-ով հարուստ մթերքները:

Այսպիսով, եթե լյարդ, կանաչ բանջարեղեն կամ չորացրած մրգեր եք ուտում, ապա ավելացրեք նաև կարմիր պղպեղ, նարինջ, կիտրոն կամ լոլիկ:

Կարդացեք նաև

Կանաչ թեյ և կիտրոն

Յուրաքանչյուր դետոքս ըմպելիքին ավելացրեք կիտրոն, քանի որ այն բարձրացնում է հակաօքսիդանտների ազդեցությունը:

Դառը շոկոլադ և խնձոր

Խնձորի բաղադրության մեջ մտնող կվարցետինի ու դառը շոկոլադի մեջ մտնող հակաօքսիդանտների համադրությունը հրաշալի կերպով պաշտպանում է արյան անոթները: Այն նաև պաշտպանում է սրտի հիվանդություններից և լավացնում է արյան շրջանառությունը:

Բանան և յոգուրտ

Այս համադրությունը հրաշալի կերպով հանգստացնում է մկանային ցավերը, քանի որ այն հարուստ է գլյուկոզայով և ամինաթթուներով: Դիետոլոգները խորհուրդ են տալիս այս համադրությունն ուտել տքնաջան մարզումներից հետո:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս