
«Իմ կուռքը, միանշանակ, Զինեդին Զիդանն է». Պոգբա

«Յուվենթուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան լրագրողների հետ զրույցում խոսել է իր կուռքերի, կարիերայի շարունակության, ակումբային հաջողությունների մասին: Պոգբան խոսել է նաև «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի և իր հարաբերությունների մասին:
«Ես ցանկանում եմ լավագույնը լինել: Երկրորդը լինելն ինձ համար չէ: «Յուվենթուսն» անում է ամեն ինչ Իտալիայում և Չեմպիոնների լիգայում հաղթելու համար: Հաջողության հասնելու համար ինձ խորհուրդներ է տվել Մեսսին. «Ոսկե գնդակի» հանձնման ժամանակ Մեսսին ինձ լավագույնը դառնալու ճանապարհն էր ցույց տալիս: Իմ երազանքը «Ոսկե գնդակի» դափնեկիր դառնալն է: Իսկ իմ կուռքը, միանշանակ, Զինեդին Զիդանն է»,- նշել է Պոգբան:
Սիրարփի Աղաբաբյան