Բաժիններ՝

Մեկնարկում է լեռնադահուկային սպորտի Հայաստանի առաջնությունը

Ծաղկաձորում մեկնարկում է լեռանադահուկային սպորտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը:

Փետրվարի 15-18-ը կայանալիք առաջնությանը կմասնակցեն 50 մարզիկ Հայաստանի բոլոր տարածաշրջաններից: Առաջնությունն անցկացվելու է Ծաղկաձորի լեռադահուկային կենտրոնում:

«Սա մեզ համար հիմք կլինի գնահատելու մարզիչների աշխատանքը և այդ կերպ կփորձենք ձևավորվել հավաքականները հաջորդ մրցաշրջանի համար»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը:

Միաժամանակ անցկացվում է նաև լեռնադահուկային սպորտի վաստակավոր մարզիչ, Հայաստանի դահուկային սպորտի հիմնադիր և ֆեդերացիայի երկարամյա փոխնախագահ Լևիկ Հարությունյանի անվան հուշամրցաշարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29