Զորամասի վառելիքաքսուկային նյութերի ծառայության պետն ավտոբենզի՞ն է յուրացրել. քրեական գործը դատարանում է

Ավտոբենզին յուրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, քրեական գործն ուղարկվել է դատարան:

ՀՀ ՊՆ N զորամասի վառելիքաքսուկային նյութերի ծառայության պետին քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պաշտոնատար անձ, ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 109-111-րդ և 123-րդ հոդվածներով սահմանված դրույթների համաձայն օժտված լինելով կազմակերպչական-տնօրինչական և դիրքն օգտագործելով, տարիների ընթացքում զորամասին հատկացված և իր պահպանությանն հանձնված` իրեն վստահված, առանձնապես խոշոր չափերով`4.076.900 դրամին համարժեք 8102 լիտր ավտոբենզին և 1604 լիտր դիզելային վառելիք և յուրացրել:

Այնուհետև զորամասի պահեստից իր անձնական ավտոմեքենայով դուրս բերելու եղանակով, պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացրել է իրեն, որպես զորամասի վառելիքաքսուկային նյութերի ծառայության պետի վստահված զգալի չափերով` 42.000 դրամին համարժեք 100 լիտր ավտոբենզին:

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

 

Տեսանյութեր

Լրահոս