IFC-ն 40 մլն դոլար կներդնի Ամուլսարի շինարարության ֆինանսավորման համար
«Գեոթիմ» ՓԲԸ 100% բաժնետեր «Լիդիան ինթերնեյշնլ լիմիթիդը» հայտարարել է, որ Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) առաջարկել է Ամուլսարի շինարարության ֆինանսավորման համար ներդնել 40 միլիոն ԱՄՆ դոլար, ինչպես հայտարարել էր Ընկերությունը 2015թ. դեկտեմբերի 1-ին:
IFC-ի մասնակցությունը կարող է ներառել Orion Mine Finance (Orion) և Resource Capital Fund VI L.P (RCF) ի կողմից Ընկերության 80 միլիոն ԱՄՆ դոլարի բաժնետոմսերի ուղղակի վաճառքի և 25 միլիոն ԱՄՆ դոլար բաժնետոմսերի հանրային վաճառքի առաջարկության նկատմամբ իր նախապատվության իրավունքի ամբողջական կամ մասնակի իրականացում, ինչպես նաև Orion-ի և RCF-ի կողմից իրականացվող սթրիմինգի, վարկավորման և գերածախսի ֆինանսավորման մեջ մասնակցություն:
IFC-ն Ընկերության բաժնետեր է 2007 թ-ից և այս պահին տնօրինում է ընկերության թողարկված բաժնետոմսերի մոտ 7.9%:
«IFC-ն կարևոր բաժնետեր է Լիդիանի համար և երկար տարիներ եղել է Ընկերության արժեքավոր գործընկերը: IFC-ն բարձր հեղինակություն ունեցող ներդրող է, որը հայտնի է իր կողմից ֆինանսավորվող ծրագրերի բնապահպանական և սոցիալական բարձրակարգ կառավարման մեջ մեծ ներդրմամբ: Ուրախ ենք, որ IFC-ն, Orion-ի և RCF-ի հետ միասին տրամադրելու են ֆիանասական և այլ աջակցություն Ընկերությանը Ամուլսարի ծրագրի զարգացման համար»,- ասել է Լիդիան Ինթերնեյշնլի գլխավոր գործադիր տնօրեն և նախագահ Հովարդ Սթիվենսոնը:
IFC-ի առաջարկած ներդրումը կարող է իրականացվել որոշակի պայմաններով, այդ թվում՝ IFC-ի տնօրենների խորհրդի կողմից հաստատումից հետո՝ տեղեկատվության հրապարակումից հետո նախատեսված 60 օրյա ժամկետում և որոշակի համաձայնությունների իրագործումից հետո: Բոլոր պայմանների կատարման դեպքում գործարքի ավարտը նախատեսվում է 2016 թ. հունիսի վերջին: