
Մենք ավելի շատ ենք զարգացնելու համագործակցությունն այն երկրների հետ, որոնք մեզ հետ լավ հարաբերություններ են պահպանել մեզ համար ծանր օրերին. Իրանի ԱԳՆ

Հարևան ու մուսուլման երկրների հետ համագործակցությունը Իրանի արտաքին քաղաքականության անփոփոխ սկզբունքն է: Մենք ավելի շատ ենք զարգացնելու մեր համագործակցությունը երկրների հետ, որոնք մեզ հետ լավ հարաբերություններ են պահպանել մեզ համար ծանր օրերին՝ պատժամիջոցների չեղյալ հայտարարելուց հետո»:
Այս մասին APA-ի իրանցի թղթակցի հետ զրույցում ասել է Իրանի ԱԳՆ-ի խոսնակ Հուսեյն Ջաբիրի Անսարին:
«Ցավոք, որոշ հարևան երկրներ արտաքին թույլ քաղաքականության պատճառով ցուցադրում են թշնամական դիրքորոշում՝ կապված Իրանի ու «վեցյակի» երկրների միջև կնքված համաձայնագրի պատճառով: Իրանը կոչ է անում բոլոր հարևան երկրներին վերջ տալ թշնամական քաղաքականությանն ու զբաղվել ներքին խնդիրների լուծմամբ: Մենք մտածում են տարածաշրջանի բոլոր երկրների բարօրության ու շահերի մասին»,- ընդգծել է նա:
Անսարին հայտնել է, որ Իրանի ու Եվրոպայի երկրների միջև բանակցություններ են անցկացվելու՝ ուղղված համագործակցության զարգացմանը: «Իրանն ու Եվրոպան պայմանավորվել են յուրաքանչյուր 6 ամիսը մեկ բանակցություններ անցկացնել Թեհրանում կամ Բրյուսելում: Այդ բանակցությունների առաջին փուլն անցկացվելու է այսօր ու վաղը Թեհրանում: Հաջորդ շաբաթ Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը այց կկատարի Բրյուսել»,- տեղեկացրել է նա: