Բաժիններ՝

Ծննդյան տարվա վերջին թվի միջոցով իմացեք նորը ձեր մասին

Marketium.ru կայքը գրում է, որ հին չինական օրացույցի համաձայն՝ յուրաքանչյուր ժամանակ երկրի վրա թագավորում է 5 տարերքներից մեկը:

1. Երկիր (ծննդյան վերջին թիվը 8 կամ 9):

Այս մարդիկ հուսալի և համբերատար են, մերձավոր հարազատների համար պատասխանատու են: Նրանք շատ ամբիցիաներ ունեն, բայց միևնույն ժամանակ՝ իդեալիստ են: Խնդիրները լուծում են աստիճանաբար, սթափ ուղեղով: Նրանց ինտուիցիան շատ լավ է զարգացած: Շրջապատող անձինք հաճախ են փորձում հավասարվել այս մարդկանց, քանի որ նրանց բարոյահոգեբանական արժեքները բարձր մակարդակի վրա են: Նրանք գնահատում են էթիկան և կարգուկանոնը, ինչպես նաև կարողանում են իրենց սեփական ռեսուրսներն օգտագործել մտածված: Նրանք շատ լավ հարաբերություններ ունեն փողի հետ: Զգացմունքների առումով զուսպ են, սակայն կարիք ունեն, որ սիրեն իրենց: Նրանք մի փոքր «ավանտյուրիզմի» և կենդանության կարիք ունեն: Դաժան և կամակոր են լինում: Ցանկանում են վերահսկել ամեն ինչ և հաճախ ղեկավարվում են միայն իրենց շահով և հետաքրքրությամբ: Կյանքում ամենից շատ վախենում են անհայտությունից: Երկրի գույնը դեղինն է, և այն ասոցիացվում է նյութափոխանակության համակարգի հետ: Այս մարդկանց խորհուրդ է տրվում հեռու մնալ ճահճային տարածքներից, ինչպես նաև շատ խոնավ հատվածներից:

2. Կրակ (ծննդյան վերջին թիվը 6 կամ 7):

Կարդացեք նաև

krak

 

Այս մարդիկ միշտ արկածների կարիք ունեն և երբեք չեն հրաժարվում հետազոտել որևէ նոր բան: Նրանք շատ ակտիվ և էներգիայով լեցուն մարդիկ են՝ ղեկավար լինելու կարողություններով: Նրանք սիրում են մրցակցել և հաղթել: Նրանք սովորաբար գայթակղիչ են, տանել չեն կարողանում միայնությունը, նախընտրում են իրենց շրջապատել մարդկանցով և մշտական շարժումով:

Բացի դրանից՝ նրանք շատ կապված են հարազատների հետ և պահպանում են ընտանեկան կապերը: Նրանք առանձնանում են բարձր ինքնագնահատականով և ինքնավստահությամբ, նրանք խելացի են և ընկերասեր: Նրանց թերություններից են ագրեսիվությունն ու իրենց նպատակին ամեն կերպ հասնելու ձգտումը: Բացի դրանից, նրանք չափազանց էմոցիոնալ են և համբերության պակաս ունեն, էգոիստ են և չափազանց ամբիցիոզ: Կրակի գույնը կարմիրն է, այն կապված է անոթային համակարգի և սրտի հետ: Նրանց խորհուրդ է տրվում հեռու մնալ շատ տաքությունից և չտրվել զգացմունքներին:

3. Ծառ (ծննդյան վերջին թիվը 4 և 5):

car

Այս մարդիկ շատ առատաձեռն են: Նրանք հավատարիմ են իրենց սկզբունքներին, սիրում եմ հետազոտել աշխարհը և վերլուծել տեղեկությունները, բայց այդ, տարբերվում են համոզվածության բարձր աստիճանով: Նրանք շատ արտիստիկ են և ստեղծագործող, ինչը հաճախ արտահայտվում է ամեն ինչում, ինչի նրանք ձեռք են մեկնում: Նրանք շատ աշխատասեր են, միշտ իրենց համար զբաղմունք են փնտրում՝ աշխատելով միշտ զբաղված լինել և կարծելով, որ աշխատանքն իրենց ուժերի դրսևորման լավագույն միջոցն է: Ինքնավստահությունը նրանց լավագույն գծերից մեկն է:

Նրանք միշտ շնորհակալ են այն ամենի համար, ինչ ունեն, և չեն փորձում թռչել իրենց գլխից վերև: Նրանց հետաքրքրությունների շրջանակը շատ մեծ է և տարբեր: Նրանք հավատարիմ ընկերներ են և իրենց երբեք էգոիստի նման չեն պահում, իդեալական թիմային աշխատող են: Նրանց թերությունների շարքին կարելի է դասել հաշվարկով ապրելը: Նրանք կարող են իրենց վրա շատ խնդիրներ վերցնել, ավելի, քան կարող են լուծել: Այդ պատճառով էլ նրանք հաճախ են իրենց ծանրաբեռնում աշխատանքով, ինչը ոչ մեկի օգուտ չի բերում: Այլ բառերով ասած՝ նրանք պետք է սովորեն իրենց համար սահմանափակումներ դնել և ճիշտ հաշվել իրենց ուժերը: Որոշ իրավիճակներում նրանք կարող են չափազանց կախված լինել ուրիշներից և կորչել ամբոխի մեջ: Նրանց եղանակը գարունն է, գույնը՝ կանաչը: Նրանք պետք է խուսափեն այն տարածքներից, որտեղ շատ քամի կա:

4. Ջուր (ծննդյան վերջին թիվը 2 և 3):

cov

Նրանք համարվում են հմայիչ և կարեկցող, ինչպես նաև կարողանում են ցավակցել: Նրանք շատ ճկուն են և կարողանում են լողալ ալիքի ուղղությանը համապատասխան: Նրանք խելացի են և ստեղծագործող: Նրանք շատ լավ երևակայություն ունեն և չեն վախենում այն օգտագործել: Նրանց շրջանակում շատ են փիլիսոփաներն ու մտածողները, նրանք անկախ են և հաճախ յուրացնում են մի քանի մասնագիտություն: Նրանք շփվելու հրաշալի ունակություններ ունեն և կարող են շատ համոզիչ լինել:

Նրանք նաև դիվանագիտական լավ ունակություններ ունեն: Նրանք լավ ինտուիցիա ունեն և կարողանում են նկատել այն, ինչ դուրս է մնում մյուսների ուշադրությունից: Նրանք լավ կազմակերպիչներ են և լավ կատարողներ, կարողանում են նկատել շրջապատող անձանց հատուկ տաղանդներն ու օգնել զարգացնել դրանք: Նրանք կարող են փակ և ոչ անկեղծ լինել և երբեք իրենց գաղտնիքները չեն պատմում ուրիշներին: Նրանց հատուկ է նաև մանիպուլյացիայի ենթարկելու ձգտումը: Նրանք միշտ փնտրում են պարզ և հեշտ ելք ամեն ինչից, քանի որ աչքի են ընկնում պասիվությամբ: Նրանք պետք է սովորեն ամուր կանգնել իրենց ոտքերի վրա և գնալ սեփական ճանապարհով: Նրանք պետք է խուսափեն ջրային տարածքներից, որքան էլ պարադոքսալ է դա հնչում: Նրանց եղանակը ձմեռն է, գույնը՝ սևը:

5. Մետաղ (ծննդյան վերջին թիվը 0 և 1):

chncdhaHR0cDovL21hcmtldGl1bS5ydS93cC1jb250ZW50L3VwbG9hZHMvMjAxNi8wMi81LXN0aWhpal9lNGRhM2I3ZmJiY2UyMzQ1ZDc3NzJiMDY3NGEzMThkNS5qcGc=.prx.5dfaa9f4

Նրանք անկախ են, ինքնուրույն, ինչը պայմանավորված է նրանց բնավորությամբ: Նրանք սիրում են իրենց, բայց միևնույն ժամանակ՝ հոգ են տանում մյուսների նկատմամբ և հարգում են նրանց: Որպես կանոն՝ նրանք ակտիվորեն և առանց տատանվելու կարողանում են տեր կանգնել իրենց իրավունքներին և կարծիքին: Նրանք գերադասում են հավասարակշռությունը և հաճախականությունը: Նրանք առանձնանում են հուսալիությամբ և վճռականությամբ:

Միևնույն ժամանակ, նրանք չեն փորձում լինել ամբոխի մի մասը: Երբ նրանք գիտեն, թե ինչ են ուզում և ինչ են փնտրում, ապա կարելի է նախանձել նրանց վճռականությանը: Նրանք միայնությունից չեն վախենում, միակ բանը, որ ուզում են հասարակությունից, իրենց հաջողություններն ընդունելն է: Թերությունների շարքին կարելի է դասել նրանց պարբերական իմպուլսիվությունը: Նրանք անհաղթահարելի ձգտում ունեն դեպի գումարը, շքեղությունն ու իշխանությունը: Հաճախ կարող են կամակոր լինել, իսկ պահվածքը կարող է անհիմն լինել: Ղեկավար լինելով՝ նրանք բավական պահանջկոտ են և ցանկանում են, որ ենթակաները մաքսիմալ համապատասխանեն իրենց բարձր ստանդարտներին և սպասումներին: Նրանց եղանակն աշունն է, գույնը՝ սպիտակը:

Պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս