Նկարիչն ապացուցել է, որ ստիմպանկը և դասական արվեստը հրաշալի համադրություն են
Ալեն Բելինոն (Alain Bellino) դեռևս 80-ական թվականներին սկսել է ուսումնասիրել մետաղի հետ աշխատելու արվեստը հոր արվեստանոցում: Արդեն 25 տարի է նա զբաղվում է ազնիվ մետաղներից պատրաստված իրերի ռեստավրացիայով: Ժամանակի ընթացքում նա որոշեց ինչ-որ նոր բան փորձել և սկսեց բրոնզից սեղծել յուրահատուկ քանդակներ:
Աստիճանաբար նա մշակեց իր սեփական ոճը` միախառնելով դասական նրբագեղ նախշերը ստիմպանկի տարրերի հետ: Իսկ իր աշխատանքների համար պահանջվող նյութերը Ալենը ձեռք է բերում շուկաներից և մետաղի ջարդոնի ընդունման կետերից:
Խավարի Լորդ Դարթ Վեյդերը «Աստղային պատերազմներ» ֆիլմից: 
Նատյուրմորտ գանգով: 
Ցլի բրոզնե գանգ: 
Թեյի գդալներից պատրաստված վիշապ: 
Ազատության արձանը: 
Ունայնություն: 
Գանգը` ձվի մեջ: 
Ռնգեղջյուր: 
Ջազ-բարոկկո: Մեքենայի սիրտը: 
Տիրանոզավր: 
Գանգեր. հեղինակի կողմից սիրված թեմաներից մեկը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

