Հենց Կելեչի Իխեանաչոյի պատճառով «Մանչեսթեր Սիթին» բաց թողեց Ստևան Յովետիչին և Էդին Ջեկոյին. Մանուել Պելեգրինի
Չիլիացի մասնագետը զարմացած չէ Անգլիայի գավաթի «Ասթոն Վիլլայի» դեմ անցկացրած խաղում (4:0) 19-ամյա նիգերիացու հեթ-տրիկից:
«Ես երջանիկ եմ: Մենք կատարել էինք մի քանի կարևոր փոփոխություն, քանի որ խաղերի այսպիսի քանակի դեպքում ռոտացիան ծայրահեղ կարևոր է: Սանյան շատ լավ խաղաց պաշտպանության կենտրոնում և ոչ մի սխալ թույլ չտվեց: Կաբալիերոն շատ լավ իրեն դրսևորեց դարպասներում:
Կելեչին շատ լավ երիտասարդ ֆուտբոլիստ է: Մենք թույլ տվեցինք Յովետիչին և Ջեկոյին հեռանալ հենց այն պատճառով, որ ես ամեն օր տեսնում էի Կելեչիին և գիտեի, թե նա ինչի է ընդունակ:
Պենա՞լը: Ես խնդրեցի Սանյային փոխանցել Կելեչիին, որպեսզի նա կատարի 11-մետրանոցը: Ես ամեն օր տեսնում եմ, թե ինչպես է նա դա անում»,- Պելեգրինիին ցիտում է ВВС-ն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը