Հրաշք քսուք ձեռքերի համար

Ձեռքերը կանանց այցեքարտն են: Այդ իսկ պատճառով ամբողջ աշխարհով մեկ, կանանց մեծ մասը ցանկանում է գեղեցիկ և խնամված ձեռքեր ունենալ: Տարիքի հետ ձեռքերը կորցնում են իրենց խնամվածությունը, ի հայտ են գալիս կնճիռներ և ճաքեր:

«Խնամված ձեռքեր» քսուքն օգնում է ձեռքերին վերադարձնել իրենց երբեմնի գեղեցկությունն ու թարմությունը:

Քսուքը պատրաստելը հեշտ է և մատչելի, ձեզ միայն անհրաժեշտ է նախ՝ 1 լիտր տաք ջրի մեջ լուծել 2ճ/գ աղն ու ձեռքերը պահել լուծույթի մեջ 10 րոպե:

Ապա, առանց ձեռքերը լվանալու, ձեռքերին ենք քսում 1 ձվի դեղնուցից, 1ճ/գ մեղրից և 1 ճ/գ ձիթայուղից պատրաստված քսուքն ու լվանում ենք 20 րոպե անց:

Արդյունքն ուղղակի հրաշալի է՝ ձեռքի մաշկը փափկում է, դառնում էլաստիկ, իսկ ձեռքերի ճաքերը վերանում են 3-4 օրվա ընթացքում:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս