
Սեքսուալ Մոնիկա Բելուչին կիպ լեգինսով ցուցադրել է շքեղ կազմվածքը

Անգերազանցելի Մոնիկա Բելուչին ապացուցում է, որ 51 տարեկանում հեշտորեն կարող է առաջ անցնել իր երիտասարդ մրցակիցներից:
Իտալուհին մեկ անգամ չէ, որ ասել է, թե ցանկանում է ծերանալ գեղեցիկ ու այդ պատճառով էլ չի դիմում պլաստիկ վիրաբույժների ու «գեղեցկության ներարկումների» օգնությանը: Նա քարոզում է կանանց՝ լինել այնպիսին, ինչպիսին կան, հայտնում է starslife.ru-ն:
Օրերս զգալիորեն նիհարած Մոնիկան մասնակցել է Փարիզի նորաձևության շաբաթին ու հիացրել բոլորին իր արտաքինի փոփոխություններով: Դերասանուհին իր գեղեցիկ կազմվածքն ընդգծել է սև նեղ լեգինսով ու Chanel-ի կարմիր կաշվե բաճկոնով: Պապարացիներն անգամ հասցրել են նկատել, որ Բելուչին չի կրում ներքնազգեստ: