
Հրաշալի միջոց՝ դեմքի այտուցների դեմ

Fithacker կայքը ներկայացնում է այտուցների դեմ հրաշալի միջոց, որը պայքարում է դեմքի և աչքերի ներքևի հատվածների այտուցների դեմ: Այս թուրմը ոչ թե քսում ենք դեմքին, այլ խմում ենք:
Գրեթե բոլորը գիտեն մեղրի և վարսակի օգտակար հատկանիշների մասին: Բաղադրատոմսը, որի մասին այսօր խոսելու ենք, բաղկացած է մեղրից և վարսակի թուրմից:
Այսպիսով, եթե առավոտյան ձեզ մոտ այտուցներ եք նկատել, ապա մի վհատվեք, հետևեք մեր խորհուրդներին:
1 ճ/գ վարսակի փաթիլների վրա լցրեք 1 բաժակ ջուր և եռացրեք 15 րոպե: Որից հետո թուրմը սառեցրեք, ավելացրեք 1թ/գ մեղր:
Այտուցների դեմ հրաշք միջոցը պատրաստ է: Կում-կում խմեք վարսակի և մեղրի խառնուրդը: Ուշադրություն դարձրեք, որ այս դեպքում նախաճաշել չի կարելի: Այս բուժիչ թուրմը կփոխարինի նախաճաշին:
Թուրմը խմելուց մի քանի ժամ անց արդյունքն ակնհայտ կլինի, բոլոր այտուցները կանհետանան:
Ի դեպ, ժամանակ առ ժամանակ թուրմը կարող եք խմել՝ բուժման նպատակով, մեկ շաբաթ շարունակ: Դրանից հետո դեմքի մաշկը կթարմանա և կերիտասարդանա:
Բացի այդ, այս թուրմը նաև օգտակար է առողջությանը, քանի որ երիկամների և լյարդի հիվանդությունների դեմ հրաշալի պրոֆիլակտիկ միջոց է:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը