Բաժիններ՝

Իգուաինը «Բավարիային» պետք չէ

Մյունխենյան «Բավարիայի» նախկին հարձակվող Էլբերը վստահ է, որ ակումբին անհրաժեշտ չէ ձեռք բերել «Նապոլիի» հարձակվող Գոնսալու Իգուաինին, քանի որ գերմանական գրանդի կազմում կա այնպիսի ֆուտբոլիստ, ինչպիսին Ռոբերտ Լևանդովսկին է:

Էլբերն ընդգծել է, որ Լևանդովսկու ծառայություններով հետաքրքրված են մի շարք Եվրոպական գրանդներ:

«Նորմալ է, որ ֆուտբոլիստով հետաքրքրվում են, եթե նա «Բավարիայում» լավ է խաղում: Խոսքն առաջին հերթին՝ իսպանական և անգլիական ակումբների մասին է: Լևանդովսկու տեղը ես կմնայի «Բավարիայում»: Նա լավ գիտի, թե ինչ ունի այս ակումբում: Ռոբերտը գիտի գերմանացիների մենթալիտետը և տիրապետում է լեզվին: Իսկ Իգուաինը «Բավարիային» պետք չէ»,- Էլբերի խոսքերն է մեծ բերում tz-ը:

Ավելի վաղ ակումբի նախագահ Կարլ-Հայնց Ռումենիգեն ասել էր, որ ակումբին շատ է դուր գալիս Գոնսալո Իգուաինը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս