
ԴԱԻՇ-ի զինյալները Սիրիայում գրավել են «Ջեբխատ ան-Նուսրայի» ճամբարը

ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման զինյալները Սիրիայի ու Լիբանանի սահմանի հարևանությամբ գրավել են «Ջեբխատ ան-Նուսրա» խմբավորման զինյալների ռազմական ճամբարը, սպանվել է 5 ահաբեկիչ, 6-ը պատանդ են վերցվել, հայտնում է «Ռոսբալտը»:
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ զինյալների միջև մարտերը արդեն երկրորդ օրն է, ինչ ընթանում են Էրսալ շրջանում:
Սպանվածների թվում է խմբավորման առաջնորդներից Աբու-Մարայան:
Ահաբեկիչների միջև մարտերը սիրիա-լիբանանյան սահմանի հարևանությամբ շարունակվում են: