Բաժիններ՝

Լեհաստանը պաշտոնապես հայտարարել է ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագրի տապալման մասին

Համոզմունքը, որ լավ արևելյան քաղաքականություն կարելի է վարել Եվրամիության միջոցով, միֆ է: Այս մասին հայտարարել է Լեհաստանի արտգործնախարար Վիտոլդ Վաշչիկովսկին՝ Սեյմում պատասխանելով ընդդիմադիր պատգամավորների հարցերին ու մեկնաբանություններին, հաղորդում է Լեհաստանի ռադիոն:

Լեհաստանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ «Արևելյան գործընկերություն» ծրագիրը տպալվել է, այդ պատճառով էլ Լեհաստանի կառավարությունը «թողել է այդ հայեցակարգը՝ որպես ոչ ճիշտ»: Նրա խոսքով՝ համագործակցության այդ ձևաչափը միայն պատրանք է ստեղծում, սակայն չի տալիս անդամակցության հեռանկարներ այնպիսի երկրների, ինչպիսիք են Ուկրաինան, Բելառուսը, Մոլդովան, Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը:
«Քաղաքականությունը, որը ձեռնարկել էր նախորդ կառավարությունը («Քաղաքացիական հարթակ» կուսակցությունը)» ավարտվեց աղետով, քանի որ Եվրամայդանը այն հարցականի տակ դրեց»,- ասել է Վաշչիկովսկին:

«Արևելյան գործընկերություն» ծրագիրը Եվրամիության նախագիծն է, որն ուղղված է Եվրամիության երկրների տնտեսական ու քաղաքական ինտեգրմանը Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի, Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի հետ, միաժամանակ, այն չի ենթադրում անդամակցություն կառույցին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս