
Կրակոցներ Վանաձոր քաղաքում. բնակարանային գողերը կրակոցներ են արձակել ոստիկանների ուղղությամբ. shamshyan.com

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` այսօր՝ հունվարի 30-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում: Ժամը 03:20-ի սահմաններում ոստիկանության Վանաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը կան անձինք գողություն անելու նպատակով մտել են Նարեկացի 71/1 տուն:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երբ ոստիկանները մոտեցել են նշված սեփական տանը, ներսից կրակոցներ են արձակել նրանց ուղղությամբ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Այս պահին տեղում աշխատում են Լոռու մարզային վարչության քննիչները՝ վարչության պետի տեղակալ Վաղինակ Մարտիրոսյանի գլխավորությամբ և ոստիկանության փորձաքրեագետները:
Մանրամասներն` այստեղ