
«Դժվար է հեռանալ «Բարսելոնայից», բայց…». Նեյմար

«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը չի բացառում, որ ապագայում կարող է լքել կատալոնական ակումբը: Միևնույն ժամանակ, Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստն ընդգծել է, որ իրեն շատ լավ է զգում «կապտանռնագույնների» կազմում:
«Բանավեճեր միշտ լինում են: Դրանք վերաբերում են «Բարսելոնայի» հետ պայմանագրի երկարաձգմանը և մյուս բոլոր հարցերին: Ես շատ ուրախ եմ «Բարսելոնայում»: Այստեղ ես գրեթե ամեն ինչ ունեմ: Շատ դժվար է «Բարսելոնայից» հեռանալ, քանի որ այստեղ ես գտել եմ լավ քաղաք, հրաշալի ակումբ և ֆուտբոլիստներ` այլ մոլորակից: Ինձ համար դժվար կլինի հեռանալ «Բարսելոնայից», բայց պետք է ամեն ինչ հաշվի առնել: Նման հարցերում դժվար է որոշում կայացնել, բայց հիմա պետք է հանգստություն պահպանել, քանի որ ես առջևում դեռ շատ տարիներ ունեմ «Բարսելոնայի» հետ»,- Նեյմարի խոսքերն է մեջբերում Bein Sports-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը