Մաքրեք աղիները գերչակի միջոցով
Սննդի հետ միասին մեր օրգանիզմ են ներթափանցում վնասակար բազմաթիվ տարրեր՝ կոնսերվանտներ, համային հավելումներ, գունաներկեր: Հաճախ մենք քիչ ենք շարժվում, որի արդյունքում աղիների շարժունակությունը վատանում է, իսկ օրգանիզմում կուտակվում են շլակներ: fithacker.ru-ի փոխանցմամբ՝ նիհարելու համար նախ՝ պետք է բուժել աղիները:
Աղիների մաքրումը գերչակի յուղով
Ձեզ անհրաժեշտ է
- Գերչակի յուղ
- Կիտրոնի կամ նարնջի հյութ
Գերչակի յուղն ունի մաքրող հատկանիշ և խթանում է լիպիդային փոխանակումը, որն էլ օգնում է ազատվել տոքսիններից: Ուշադրություն դարձրեք, որ պետք է վերցնել գերչակի յուղ՝ ներքին օգտագործման համար: Այս մեթոդն օգտագործելուց առաջ խորհուրդ ենք տալիս խորհրդակցել բժշկի հետ: Յուրաքանչյուր բուժում խելացի մոտեցում է պահանջում:
Այսպիսով, ձեր քաշի մեկ կիլոգրամին պետք է վերցնել 1 գրամ գերչակ: Հյութը՝ 2 անգամ ավելի շատ, քան գերչակը:
Հյութը խառնեք գերչակով և խմեք: Հյութի հետ կարող եք տարատեսակ մրգեր ուտել: Պրոցեդուրայից առաջ և հետո ուտել կամ խմել խորհուրդ չի տրվում:
Եթե այս միջոցը ձեզ հարմար չէ, կարող եք փորձել օգտագործել կես գդալ գերչակի յուղ դատարկ ստամոքսին՝ նախաճաշից մեկ ժամ առաջ, մեկ շաբաթվա ընթացքում:
Գերչակի յուղը բնական բաղադրիչ է, որը բացարձակապես անվտանգ է: Այնուամենայնիվ, արդյունավետության համար նիհարողները կցանկանան բարձրացնել չափաբաժինը, որը խստիվ արգելվում է:
Սակայն հիշեք, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի է ընկալում այս կամ այն բաղադրատոմսը, այդ իսկ պատճառով պետք է ուշադիր լինել:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը