
Չափազանց օգտակար ըմպելիք

Աշնանը և ձմռանը մեր օրգանիզմին առավելագույն վիտամին С է անհրաժեշտ, որը առկա է նարնջի և մանգոյի մեջ: Այս մրգերի օգտագործումը պաշտպանում է օրգանիզմը, ամրացնում է իմունիտետն ու խթանում է բջիջների արագ վերականգնումը: Իր հերթին՝ քրքումն ունի հակաբորբոքային հատկանիշներ, որոնք չափազանց անհրաժեշտ են օրգանիզմին:
Բաղադրություն
- 200 գ սառեցրած մանգո
- Կես նարինջ
- 1 գազար
- 1 թ/գ քրքում
- 1 թ/գ ծաղկափոշի
- Կես բաժակ կոկոսի կաթ
- Մեկ բուռ հնդկական ընկույզ
Պատրաստման եղանակը
Մանգոն, նարինջն ու գազարը մաքրել: Մանգոն և գազարը կտրատել քառակուսիներով, նարինջն առանձնացնել կտորների: Բոլոր բաղադրիչները լցնել բլենդերի մեջ, ավելացնել կոկոսի կաթն ու լավ հարել, մինչև համասեռ զանգված ստանաք:
Կարող եք նաև սառույց ավելացնել:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը