Բաժիններ՝

Մարզադաշտի աշխատակիցները երեխայից խլել են Մեսսիի նվիրած մարզաշապիկը

Պրիմերայի 21-րդ տուրում «Բարսելոնա»-«Մալագա» խաղի ավարտին խաղադաշտ էր վազել մի փոքրիկ տղա: Չնայած անվտանգության աշխատակիցների՝ երեխան հասել էր Մեսսիին, գրկել նրան և խնդրել մարզաշապիկը: Արգենտինացին, սովորության համաձայն, չէր մերժել:

Բայց ավելի ուշ երեխայի հարևանուհին Ֆեյսբուքում շարժում է սկսել` պահանջելով երեխային վերադարձնել նվերը:

Marca-ն, վկայակոչելով փոքրիկի հարևանուհու խոսքերը, նշում է, որ անվտանգության աշխատակիցները երեխային ուղեկցել են մարզադաշտից դուրս, այնուհետև խլել են շապիկը:

«Տղայի անունը Կևին է, նա 15 տարեկան է և իմ տղայի ընկերն է: Մեսսին նրան տվել էր մարզաշապիկը, ինչից հետո «Լա Ռոսալեդայի» անվտանգության աշխատակիցներն այն խլել են երեխայից:

Կարդացեք նաև

Ո՞ վ էր նրանց իրավունք տվել: Նրանք դրանից ի՞նչ շահեցին, որ զրկեցին երեխային իր երազանքի՞ց»,- գրել է Յոլանդան իր ֆեյսբուքյան էջում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս