
«Չելսին» իմ նոր տունն է. Ալեշանդրե Պատո

Բրազիլացին հաստատել է, որ հիմա խաղալու է լոնդոնյան ակումբում:
««Չելսին» իմ նոր տունն է: Ուզում եմ ծանոթանալ թիմի ֆուտբոլիստների հետ, ցանկանում եմ նոր ընկերներ ձեռք բերել: Ես շատ ոգևորված եմ այն փաստով, որ հիմա «Չելսիում» եմ խաղալու»,- Պատոյի խոսքերն է ցիտում Globo-ն: Ավելի վաղ հաղորդվել էր, որ հարձակվողը հանդես է գալու լոնդոնյան ակումբի կազմում մինչև մրցաշրջանի ավարտը վարձակալության իրավունքով` հետագայում գնելու հնարավորությամբ:
26-ամյա հարձակվողը Բրազիլիայի 2015թ. առաջնության «Սան Պաուլուի» կազմում անցկացրած 33 հանդիպումներում խփել է 10 գնդակ: Բրազիլացին խաղացել է Եվրոպայում 2007-2012թթ., «Միլանի» կազմում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը