
Քարիմ Բենզեման՝ Եվրոպայի ամենաարդյունավետ ֆուտբոլիստ

Ֆրանսիայի ազգային հավաքականի և «Ռեալ Մադրիդի» հարձակվող Քարիմ Բենզեման ընթացիկ մրցաշրջանում 20 խաղում դարձել է 21 գոլի հեղինակ։ Իսպանական Լա լիգայում Բենզեման անցկացրել է 16 խաղ և դարձել 17 գոլի հեղինակ: Քարիմ Բենզեման դարձել է 4 գոլի հեղինակ Չեմպիոնների լիգայի խաղարկության 4 խաղերի ընթացքում:
Ստացվում է, որ Բենզեման դառնում է գոլի հեղինակ միջինում 69 րոպեն մեկ անգամ: Այս ցուցանիշով նա լավագույնն է Եվրոպայում:
Մյունխենի «Բավարիայի» և Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին երկրորդն է այս ցուցանիշով: Նրան գոլ խփելու համար անհրաժեշտ է 77 րոպե:
Սիրարփի Աղաբաբյան