
Կիտրոնով կաթնաշոռ. բուժում է բազմաթիվ հիվանդություններ

Կաթնաշոռը, որի մասին այսօր խոսելու ենք, պատրաստվում է կիտրոնից և կաթից: Նման կաթնաշոռը մի շարք օգտակար հատկանիշներ ունի՝ լավացնում է հիշողությունը, ամրացնում է սիրտը, ոսկորներն ու հոդերը, լավացնում է մարդու ինքնազգացողություն, ինչպես նաև չափազանց օգտակար է նյարդային խանգարումների և դեպրեսիաների դեպքում: fithacker.ru-ի փոխանցմամբ՝ այս կաթնաշոռը լավ է յուրացվում օրգանիզմում և հաճելի համ ունի:
Փորձեք պատրաստել ինքներդ
- 1լ կաթ
- 1 կիտրոն
Նախ՝ քամեք կիտրոնի հյութը, կրակի վրա դրեք կաթը: Երբ կաթը լավ տաքանա, բայց ոչ՝ եռա, կիտրոնի հյութն ավելացրեք, արագ խառնեք և անմիջապես հանեք կրակից: Ահա և վերջ, կաթնաշոռը պատրաստ է, մնում է միայն այն զատել շիճուկից թանզիֆի (марля) միջոցով:
Ուտելուց առաջ կաթնաշոռին աղ կամ շաքար մի ավելացրեք: Կաթնաշոռի օգտակար հատկանիշներն ուժեղացնելու համար կարող եք մեղր կամ թթվասեր ավելացնել:
Շիճուկը մի կողմ մի նետեք, այն նույնպես օգտակար հատկանիշներ ունի:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը