Բաժիններ՝

Կայսերական ընտանիքն էլ ունի աղքատ հարազատներ. չինական իմաստություններ

Եթե շատ է տաղանդդ, մի անհանգստացիր, որ հիմա բախտդ չի բերում:

Աղքատը չի հեռանում գուշակից, հարուստը չի բաժանվում դեղորայքից:

Մեծ սկանդալը վերածիր փոքրի, իսկ փոքրը՝ ոչնչի:

Կեղտի մեջ ընկած ադամանդը, միևնույն է, մնում է ադամանդ, իսկ օդ բարձրացող փոշին փոշի էլ մնում է:

Կարդացեք նաև

Լինում է միայն սխալ ճանապարհ, բայց չի լինում անելանելի իրավիճակ:

Լինում են միայն հարյուրամյա քրիստոնյաներ, բայց չեն լինում հարյուրամյա չինովնիկներ:

Արագ բացիր աչքերդ, դանդաղ բացիր բերանդ:

Քամին տապալում է անտառի ամենաբարձր ծառերը:

Քիչ ջրում մեծ ձկան չես հանդիպի: Ասա ինձ՝ ես կմոռանամ, ցույց տուր ինձ՝ ես կհիշեմ, թույլ տուր ինքս գործեմ՝ և ես կսովորեմ:

Սովորել ես, բայց չգիտես՝ ինչ է համեստությունը, նշանակում է՝ արվեստդ բարձր չէ:

Տանը վստահիր ծնողներիդ, տնից դուրս եկար՝ վստահիր ընկերներիդ:

Հիմարը Նոր տարին ամեն անգամ նախորդից ավելի վատ է դիմավորում:

Նա, ով երեք քայլ հետո սկսում է փոշմանել, որ սար է գնացել, նույնիսկ փոքրիկ բլուր չի կարող բարձրանալ:

Եթե կասկածում ես մարդուն, նրա հետ գործ մի ունեցիր, իսկ եթե ունենում ես, մի կասկածիր:

Հազար մղոն ճանապարհը սկսվում է առաջին քայլից:

Կայսերական ընտանիքն էլ ունի աղքատ հարազատներ:

Թարգմանությունը` 168.am-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031