«Ես Հայաստանը սրտով եմ ընտրել». Արաս Օզբիլիզ. news.am
«Բեշիկթաշի» կիսապաշտպան Արաս Օզբիլիզը news.am-ի հետ զրույցում մեկնաբանել է գործակալ Դմիտրի Սելյուկի խոսքերն այն մասին, որ ֆուտբոլիստը պետք է համբուրի «Բեշիկթաշի» նշանը և միևնույն ժամանակ՝ խաղա Հայաստանի հավաքականում:
«Սելյուկը հիմար է, եթե այդպիսի բան է ասել: Իմ տեղափոխությունից 2 օր առաջ նա զանգահարեց ինձ և առաջարկեց իր ծառայությունները: Ես նրան մերժեցի, դրա համար էլ նա այդպիսի բաներ է ասում:
Եթե ես փողը ընտրեի, ապա հանդես կգայի Հոլանդիայում. բոլորը գիտեն, որ այնտեղ ֆուտբոլիստներին ավելի թանկ են գնահատում: Բայց ես սրտով Հայաստանն եմ ընտրել:
Եթե ես ընտրեի փողը, ապա կմնայի «Սպարտակում» ևս 2.5 տարի:
Բայց ես ֆուտբոլիստ եմ և ցանկանում եմ զբաղվել միայն ֆուտբոլով: Այլ հարցեր ինձ չեն հետաքրքրում»,- ասել է Օզբիլիզը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: