Բաժիններ՝

2015թ. լավագույն բուհերի տասնյակը գլխավորում է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամը

«Այս գործիքը կիրառում ենք արդեն երեք տարի, և մշտապես կատարելագործելով այն, համահունչ ենք դարձնում հասարակության, տնտեսության պահանջներին: Համադրելի չափանիշների հիման վրա այս տարի փորձել ենք տալ նաև համընդհանուր վարկանիշ, որովհետև մինչ այդ աշխատում էինք բացառապես հատվածական սկզբունքով: Մշակել ենք մեթոդաբանություն, որը թույլ է տալիս համեմատել նաև տարբեր բուհեր՝ ելնելով մի խումբ ցուցանիշներից, որոնք ընդհանուր են բուհերի համար՝ անկախ իրենց մասնագիտական կամ կրթական ծառայությունների քանակից և ուղղություններից»,- ՀՀ բուհերի վարկանիշավորման 2015 թվականի արդյունքների ամփոփման ժամանակ ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Նա նշեց, որ այս գործիքի նպատակները մի քանիս են. «Հասարակությանը տալ հնարավորինս օբյեկտիվ ինֆորմացիա, թե ինչպիսի կրթական որակ ունենք մեր բուհական համկարգում, թույլ տալ դիմորդներին՝ կատարել համապատասխան մասնագիտական ընտրություն՝ ելնելով այս կամ այն ցուցանիշից, հաջորդ նպատակն, իհարկե, մրցակցության խթանումն է, ինչը նույնպես նպաստում է բուհական համակարգում որակի բարձրացմանը, չորրորդը՝ թափանցիկության կարևորագույն գործոնն է: Չկա որևէ վարկանիշ, որից բոլորը գոհ լինեն, անգամ միջազգայնորեն ճանաչված վարկանիշները»:

Նախարարը նախ հրապարակեց 6 խմբերի բաժանված բուհերի վարկանիշը.

1. Երեք կրթական աստիճաններում և երեք ու ավել մասնագիտական ոլորտներում կրթական ծրագրեր իրականացնող բուհեր

Կարդացեք նաև

«Երևանի պետական համալսարան» հիմնադրամ
Հայ-ռուսական սլավոնական համալսարան
«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամ

2. Երեք կրթական աստիճաններում և մինչև երեք մասնագիտական ոլորտում կրթական ծրագրեր իրականացնող բուհեր

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան

3. Բակալավրական ու մագիստրոսական և երեք ու ավել մասնագիտական ոլորտում կրթական ծրագրեր իրականացնող բուհեր

Հայաստանի ամերիկյան համալսարան
Գավառի պետական համալսարան
Գորիսի պետական համալսարան

4. Բակալավրական և մագիստրոսական և մինչև երեք մասնագիտական ոլորտում կրթական ծրագրեր իրականացնող բուհեր

«Հայաստանում Ֆրանսիական համալսարան» հիմնադրամ
Երևանի «Գալիք» համալսարան
«Մարտիգ» Արտաքին տնտեսական կապերի համալսարան

5. Միայն բակալավրական մասնագիտական ոլորտում կրթական ծրագրեր իրականացնող բուհեր

Վարդենիսի «Վիկտոր Համբարձումյանի անվան մանկավարժական ինստիտուտ»
Էջմիածնի «Գրիգոր Լուսավորիչ համալսարան»
«ՅՈՒ ԷՍ Ի ԷԼ» համալսարան

6. Արվեստի բուհեր

Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ»:

1937226_10208129758579847_2961178814449790737_n

Այնուհետև ներկայացրեց 2015թ. լավագույն բուհերի տասնյակը, որի առաջին հորիզոնականում Երևանի պետական համալսարան հիմնադրամն է: ԵՊՀ-ին հաջորդում են Հայ-ռուսական սլավոնական համալսարանը, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը: Չորրորդ հորիզոնականում Հայաստանի Ամերիկյան համալսարանն է, իսկ լավագույն հնգյակը եզրափակում է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս