Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդը» բանակցություններ է վարել Ժոզե Մոուրինիոյի հետ

«Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն կարող է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»: Ինչպես հաղորդում է Times-ը, մանկունյանցիների ներկայացուցիչները բանակցություններ են վարել Մոուրինիոյի հետ` մրցաշրջանի ավարտից հետո նրան թիմի գլխավոր մարզիչ նշանակելու վերաբերյալ: Սակայն Մոուրինիոն, համաձայն աղբյուրի, կարող է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը» նաև ավելի շուտ, եթե թիմը շարունակի միավորներ կորցնել:

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչն է հանդիսանում Լուի Վան Գալը, որին վերջին ժամանակներում անընդհատ քննադատում են ձանձրալի ֆուտբոլի համար: Տվյալ պահին մանկունյանցիները զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը` 23 խաղում հավաքելով 37 միավոր:

Անցյալ շաբաթ տեղեկություն ստացվեց, ըստ որի՝ Ժոզե Մոուրինիոն 6 էջանոց նամակ է ուղղել «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությանը, որը, սակայն, հերքվեց վերջինիս գործակալ Ժորժե Մենդեշի կողմից:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս