Բաժիններ՝

Բրավոն կարող է «Մանչեսթեր Յունայթեդում» փոխարինել Դավիդ Դե Խեային

Ինչպես հաղորդում է Don Balon-ն, «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Բարսելոնայի» դարպասապահ Կլաուդիո Բրավոյի ծառայություններով: Ըստ պարբերականի տեղեկության՝ անգլիական գրանդը քննարկում է չիլիացուն ձեռք բերելու տարբերակն այն դեպքում, եթե թիմից հեռանա Դավիդ Դե Խեան:

2015թ. ամռանն իսպանացին գրեթե տեղափոխվել էր Մադրիդի «Ռեալ», սակայն վերջին պահին տրանսֆերը ձախողվեց:

«Բարսելոնան» մտադրություն չունի վաճառել Բրավոյին և աշխատում է 32-ամյա դարպասապահի հետ նոր պայմանագիր կնքելու վրա` պլանավորելով ավելացնել ֆուտբոլիստի հրաժարագինը, որը տվյալ պահին կազմում է 15 մլն եվրո:

Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Բրավոն անցկացրել է 16 խաղ և բաց է թողել 9 գնդակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031