Հպարտ եմ ինձնով, որովհետև ոչ մեկի առաջ վիզ չեմ ծռել, ոչ մեկի դուռը չեմ թակել. Սարգիս Գրիգորյանն անկեղծանում է. Life.panorama.am
Life.panorama.am-ը շարունակում է իր անկեղծ զրույցի շարքն ու այս անգամ դերասան Սարգիս Գրիգորյանին է առաջարկել խոսել առանց բեմական դիմակի: Կնոջ խոսքերով՝ Սարգիսը տաքարյուն է, կարող է պահի ազդեցության տակ կոպիտ լինել, բայց նա գիտի անկեղծ սիրել: Սարգիս Գրիգորյանը հասցրել է դառնալ հեռուստադիտողի սիրելի արտիստներից մեկը, բայց իր բաժին կյանքից նա դեռ շատ նպատակներ ունի:
-Մանկությանս ամենավառ հիշողությունները…
-Մանկությանս ամենավառ հիշողությունները կապված են Աշտարակի հետ, այնտեղ իմ մայրական կողմն է ապրում: Փոքր տարիքում արձակուրդներս միշտ Աշտարակում էին անցնում՝ մորեղբորս տանը, միշտ հիշում եմ այնտեղի կինոթատրոնը, ընկերներիս: Եթե մի փոքր լավ հիշողություններ ունեմ մանկությանս հետ, իսկ դրանք շատ չեն, ապա կապված են հենց Աշտարակի հետ:
-Եկա, որովհետեւ…
-Եկա, որովհետեւ ասելիք ու անելիք ունեմ, եկա, որովհետեւ պիտի գայի:
-Ճակատագրական կետ…
-Ճակատագրական էր Մանոյի հետ ամուսնանալը:
-Հիշում եմ ու տխրում…
-Հիշում եմ ու տխրում, որ այդքան գումար ու տարիք չունեի, որ մորս կյանքը փրկեի:
-Հիշում եմ ու ժպտում…
Հիշում եմ ու ժպտում, երբ ծնվեց Էվաս՝ երկրորդ դուստրս:
Ափսոսում եմ…
-Ափսոսում եմ, որ Հայաստանը հզոր երկիր չէ, որ մենք էլ հզոր դերասաններ դառնանք:
-Վստահ եմ…
-Վստահ եմ, որ ամեն ինչ իմ ուզածով է լինելու:
-Նպատակ ունեմ…
-Նպատակ ունեմ օրինակելի ընտանիք ունենալու եւ իմ երեխաներին էլ իրենց նպատակներին հասցնել:
-Չասացի կներես ու…
-Իմ կյանքում չեն եղել չասված «կներեսներ», մեկին միայն չէի ասել կներես, այն էլ վերջերս սխալս ուղղեցի:
-Կարոտում եմ…
-Կարոտում եմ ծնողներիս… նրանց իսկապես շատ եմ կարոտում:
-Սիրում եմ…
-Սիրում եմ ընտանիքս, երեխաներիս: Ինձ համար սերը նրանք են:
-Իմ կյանքում կցանկանայի փոխել ու անփոփոխ թողնել…
-Իմ կյանքում կցանկանայի փոխե՞լ…չէ, ոչինչ չէի ցանկանա փոխել, թող ամեն բան անփոփոխ մնա, ամեն ինչ նորմալ է, թող առողջություն ու խաղաղություն լինի, փոխելու կարիք չկա:
-Գնում եմ դեպի…
-Գնում եմ դեպի ապագան, լուսավորը, բարությունը, անկեղծությունն ու արժանապատվությունը, գնում եմ դեպի մարդկային արժեքը:
-Պայքարել եմ, որ…
Պայքարել եմ, որ մարդն իր տեսակով լինի պարտաճանաչ եւ իր խոսքի տեր, ինչը դժվար է ստացվում: Ինձ շատ պարտաճանաչ եմ համարում, որի համար շատ եմ պայքարել, հիմա ձգտում եմ, որ մարդիկ այդպես լիեն, որովհետեւ առանց դրա մարդը գժվում է:
Հպարտ եմ ինձնով, որովհետեւ…
-Հպարտ եմ ինձնով, որովհետեւ ոչ մեկի առաջ վիզ չեմ ծռել, ոչ մեկի դուռը չեմ թակել. Ինչ արել եւ ինչի հասել եմ, ինքս ինձնով եմ ստեղծել: Ծնողներիս դաստիրակաությամբ՝ նույնիսկ ծնողներիս միջոցով չեմ հասել այսօրվա կետին:
Շարունակությունն` այստեղ