Ամերիկյան կինոակադեմիան հայտարարել է մասշտաբային բարեփոխման մասին
Կինոարվեստի ամերիկյան ակադեմիան հայտարարել է «մասշտաբային ու զգալի» փոփոխության մասին իր կոմիտեների ու ժյուրիի կազմում, որն ուղղված է այն բանին, որ ավելի շատ լիազորություններ ընձեռի կանանց ու էթնիկ խմբերի ներկայացուցիչներին:
Մինչև 2020 թվականը կինոակադեմիան պլանավորում է կրկնակի ավելացնել կանանց ու էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների թիվն իր անդամների շրջանում, հայտնում է korrespondent.net-ը:
«Ակադեմիան առաջ կընթանա ու չի սպասի, մինչ կինոինդուստրիան իրենից առաջ կանցնի»,- հայտարարել է ակադեմիայի նախագահ Շերիլ Բուն Այզեքսը:
Ակադեմիայի ղեկավար խորհրդում կավելանան երեք նոր տեղեր, որոնց թեկնածուներին կառաջադրի նախագահը: Նոր անդամներ կհայտնվեն նաև ակադեմիայի մի շարք կոմիտեներում:
Դա չի վերաբերի այս տարվա փետրվարի 28-ին կայանալիք «Օսկար» մրցանակաբաշխությանը: