Հայկ Կյուրեղյանը, Շանթ Հարությունյանը և Վարդան Վարդանյանը դադարեցրել են հացադուլը

168.am-ի տեղեկություններով Հայկ Կյուրեղյանը դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը, իսկ Շանթ Հարությունյանը և Վարդան Վարդանյանը` հացադուլը:

Հիշեցնենք, որ շուրջ 8 օր է՝ Հայկ Կյուրեղյանը հացադուլ էր հայտարարել, և 5 օր է նաև ջրադուլ։ ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչությունից մեզ հայտնել էին, որ նա գտնվում է բժիշկների հսկողության ներքո։ Ի պաշտպանություն Հայկ Կյուրեղյանի հացադուլ էին հայտարարել նաև Շանթ Հարությունյանն ու Վարդան Վարդանյանը, ովքեր գտնվում են «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում։

Հիշեցնենք, որ Հայկ Կյուրեղյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, 2014թ-ի հունիսի 12-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, գտնվելով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքի առջևի հատվածում բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների շարքում, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հասարակության նկատմամբ դրսևորել է բացահայտ անհարգալից վերաբերմունք՝ իր անկախությունը՝ հասարակության մեջ ընդունված վարքագծի կանոններից շեղելու, ինչպես նաև իր անձը հասարակությանը հակադրելու՝ իր գերակայությունն ի ցույց դնելու մղումով բարձրացել է դատարանի շենքի առջևի ավտոկայանատեղիում կայանված՝ Քրիստինա Սարդարյանին ավտոմեքենայի տանիքին, ապա անտեսելով տարածքում ծառայություն իրականացնող ոստիկաններին, քայլել է մեքենայի տանիքի վրայով և դիտավորությամբ վնասել այն՝ պատճառելով 284.000 դրամի գույքային վնաս:

Տեսանյութեր

Լրահոս