Ցանկանո՞ւմ եք երկար ապրել՝ հետևեք ճապոնացիների խորհուրդներին

Ճապոնացիներն ամբողջ աշխարհում հայտնի են իրենց երկարակեցությամբ և ամուր առողջությամբ: Ճապոնական ավանդական բժշկության մեջ կան բազմաթիվ բնական բաղադրատոմսեր, որոնք դրական են ազդում մարդու օրգանիզմի և առողջության վրա: Նրանց խորհուրդներն օգնում են մարդկանց լավացնել կյանքի որակն ու իմունային համակարգը:

Ձեզ ենք ներկայացնում մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն ձեզ երկար ապրել

1. Հեռախոսը դրեք ձախ ականջին
2. Օրվա մեջ 1 անգամից ավելի սուրճ մի խմեք
3. Դեղահաբերը սառը ջրով մի խմեք
4. Երեկոյան ժամը 17:00-ից հետո ոչինչ մի կերեք
5. Ճարպոտ կերակուրներ քիչ կերեք
6. Շատ ջուր խմեք առավոտյան, և քիչ՝ երեկոյան
7. Հեռախոսի լիցքավորման սարքերին մոտ մի գտնվեք
8. Քնելու համար լավագույն ժամանակահատվածը երեկոյան 22:00-ից  առավոտվա 06:00-ն է:
9. Քնելուց առաջ անմիջապես հորիզոնական դիրք մի ընդունեք, եթե դեղամիջոց եք խմել:
10. Մի խոսեք հեռախոսով, եթե հեռախոսի լիցքավորումը միայն 1% է, քանի որ այս դեպքում հեռախոսի ռադիացիան 1000 անգամ ավելի բարձր է:

Բուժիչ հյութեր

Կարդացեք նաև

  • Գազար+կոճապղպեղ+խնձոր- Լավացնում է և մաքրում է իմունային համակարգը:
  • Խնձոր+վարունգ+ նեխուր- Կանխարգելում է քաղցկեղը, իջեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը, վերացնում է ստամոքսի բորբոքումներն ու գլխացավերը:
  • Լոլիկ+գազար+խնձոր- Լավացնում է մաշկի գույնն ու վերացնում է բերանի տհաճ հոտը:
  • Նարինջ+ կոճապղպեղ+ վարունգ- Լավացնում է մաշկի գույնն ու խոնավեցնում է այն, իջեցնում է ջերմությունը:
  • Արքայախնձոր+ խնձոր+ ձմերուկ- Դուրս է բերում ավելորդ աղերը, սնուցում է միզապարկն ու երիկամները:
  • Խնձոր+ վարունգ+ կիվի- Լավացնում է մաշկի գույնն ու խոնավեցնում է այն:
  • Տանձ+ բանան- Կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը:
  • Գազար+ խնձոր+տանձ+մանգո- Բարձրացնում է օրգանիզմի ներքին ջերմությունը,  բարձրացնում է դիմադրողականությունը, իջեցնում է արյան ճնշումն ու պայքարում է օրգանիզմի թթվայնության դեմ:
  • Խաղող+ ձմերուկ+կաթ- ՎիտամինC + վիտամին B2, որոնք բարձրացնում են բջիջների ակտիվությունն ու օրգանիզմի իմունիտետը:
  • Բանան+ արքայախնձոր+ կաթ- Հարուստ է վիտամիններով և սնուցող տարրերով, որոնք կանխարգելում են փորկապությունը:

Ճապոնացիները նաև խորհուրդ են տալիս առավոտյան արթնանալուց անմիջապես հետո դատարկ ստամոքսին ջուր խմել: Գիտական հետազոտությունները ցույց են տվել, որ այս պրոցեդուրան չափազանց օգտակար է և արդյունավետ:  Ջրաբուժության մասին կարող եք կարդալ մեր նախորդ հրապարակումներում:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

 

Տեսանյութեր

Լրահոս