Բաժիններ՝

Ամերիկան ԴԱԻՇ-ին կռմբակոծի նաև Աֆղանստանում

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ադմինիստրացիան ընդլայնել է Աֆղանստանում ամերիկյան զորքերի լիազորությունները՝ ներկայում նրանք կարող են ավիահարվածներ հասցնել ԴԱԻՇ-ի զինյալներին: Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ հղում կատարելով ռազմական գերատեսչությունում իր բարձրաստիճան աղբյուրներին:

ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ նոր հրամանը «ԱՄՆ-ին թույլ կտա ակտիվորեն հարվածներ հասցնել Աֆղանստանում ԴԱԻՇ-ի շարքերին»:

Ներկայում Աֆղանստանում ամերիկյան զինվորականները կարող են ռմբակոծել ԴԱԻՇ-ի դիրքերը, իսկ նախկինում նրանք իրավունք ունեին ավիացիա կիրառել միայն 3 դեպքերում՝ օտարերկրյա ուժերին պաշտպանել, աֆղանցի զորքերին թշնամու հետ բախման ժամանակ օգնել և ռմբակոծել «Ալ-Քաիդայի» զինյալներին մարտերի ժամանակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս