Դալայ-լաման հոսպիտալացվել է
Տիբեթի հոգևոր առաջնորդ Դալայ-լաման ԱՄՆ-ում հետազոտություն է անցնում շագանակագեղձի հետ կապված խնդիրների պատճառով, ինչը «սովորական է նրա տարիքի տղամարդկանց համար»: Այս մասին, ինչպես հայտնում է BBC-ն, նշված է «Մեյո» կլինիկայի հայտարարության մեջ, որտեղ նա բուժում է ստանում:
Խոսելով 80-ամյա Դալայ-լամայի վիճակի մասին՝ բժիշկներն ասում են, որ անհանգստության լուրջ պատճառներ չկան ու «նա լավ է ենթարկվում բուժմանն ու ամբողջությամբ կբուժվի»:
Հիշեցնենք, որ 2015 թվականի սեպտեմբերին Դալայ-լաման ստիպված էր մի շարք միջազգային այցեր հետաձգել առողջական վիճակի պատճառով: Բժիշկները Տիբեթի հոգևոր առաջնորդին խորհուրդ էին տվել ավելի շատ հանգստանալ: