
«Ես վերադարձել եմ ԱՄՆ, որպեսզի դառնամ լիգայի լավագույն հարձակվողներից մեկը». Յուրա Մովսիսյան

Ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանը պատմել է պատճառների մասին, որոնք ստիպել են իրեն վերադառնալ ԱՄՆ:
«Երբ մի քանի տարի առաջ ես որոշեցի վերադառնալ ԱՄՆ, ես միանգամից ասացի, որ իմ հաջորդ ակումբը լինելու է «Ռեալ Սոլթ Լեյքը»: Դա իմ տունն է, այստեղ ես հաջողության եմ հասել: Կարծում եմ, այն, որ ես հանդես եմ եկել տարբեր առաջնություններում տարբեր ակումբների կազմում, ինձ որպես ֆուտբոլիստ՝ ավելի ուժեղ է դարձրել: Վեց տարի առաջ, երբ հեռանում էի այդ ակումբից, ես շատ երիտասարդ էի: Հիմա ես վերադարձել եմ, որպեսզի ապացուցեմ, որ կարող եմ դառնալ լիգայի լավագույն հարձակվողներից մեկը»,- հարձակվողի խոսքերն է մեջբերում ABC 4 Sports-ը:
Մովսիսյանը «Ռեալ Սոլթ Լեյք» է տեղափոխվել «Սպարտակից» վարձակալության իրավունքով: Համաձայնագիրն ուժի մեջ է լինելու մինչև 2016թ. դեկտեմբերի 1-ը: Ֆուտբոլիստն արդեն 2007-2009թթ. հանդես եկել է «Ռեալ Սոլթ Լեյքի» կազմում: Այս թիմի կազմում Մովսիսյանն անցկացրել է 60 հանդիպում և դարձել է 16 գոլի հեղինակ, իսկ 2009-ին նվաճել է MLS-ի Գավաթը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը