Սխտորով կաթ՝ իշիասի ցավերի դեմ
Իշիասը ծայրամասային նյարդային համակարգի հիվանդություն է, որն առաջանում է ողնուղեղային նյարդարմատների վնասվածքի, բորբոքման կամ սեղմվելու արդյունքում: Իշիասը լայնորեն տարածված հիվանդություն է, որով հիվանդանում է 40 տարեկանից բարձր բնակչության 10 %-ից ավելին: Սխալ կեցվածքը, երկար ժամանակ բարձր կրունկների վրա լինելը, ծանր իրեր բարձրացնելը և ավելորդ քաշը կարող են այս հիվանդության հիմնական պատճառ դառնալ:
Healthylivingstyle կայքը ներկայացնում է բնական բաղադրամիջոց, որը կօգնի լուծել այս խնդիրն ու կազատի սաստիկ ցավերից:
Միակ բանը, որ ձեզ անհրաժեշտ է, սխտոր և կաթ ունենալն է:
4 պճեղ սխտորը մանր կտրատեք փոքր տարայի մեջ և անմիջապես վրան 200 մլ կաթ լցրեք: Որոշ մարդիկ նախընտրում են եփել կաթն ու սխտորը: Ավելի լավ արդյունքի համար, օրական առնվազն 200մլ սխտորի կաթ խմեք:
Ինչպես դեղահաբերը, այնպես էլ բնական բաղադրամիջոցները չեն կարող բոլորի համար նույն արդյունքն ապահովել: Այնուամենայնիվ, ավելի լավ է փորձել այս պարզ դեղամիջոցը, որն օգնում է սաստիկ ցավերի դեպքում, քան հույսը դնել դեղատնային դեղամիջոցների վրա:
Սխտորով կաթի այլ օգտակար հատկանիշներ
Սխտորով կաթը նաև հզոր ըմպելիք է, որը հանգստացնում է մարսողության և փորկապության խնդիրները:
Այն շատ արդյունավետ կերպով պայքարում է աղիքային պարազիտների դեմ: Այս դեպքում կաթն ու սխտորը թողեք մնան 3-4 ժամ, ապա 10 օր շարունակ խմեք այն՝ դատարկ ստամոքսին:
Այս տնական միջոցը նաև հրաշալի է չոր հազի դեպքում: Խորհուրդ է տրվում քնելուց առաջ խմել այս կաթը, քանի որ այն նաև օգնում է շուտ քնել:
Ասթմայով, շնչառական դժվարություններով և թոքային այլ խնդիրներով տառապող մարդիկ նույնպես կարող են սկսել այս պրոցեդուրան: Այս դեպքում սխտորի կաթը պետք է խմել շատ տաք վիճակում, ցանկալի է՝ քնելուց առաջ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը