Բաժիններ՝

Սկզբում Նեյմարը Մեսսիի ծառան էր, բայց հիմա նա իրեն համարում է աշխարհում լավագույնը. Խորխե Վալդանո

«Ռեալի» նախկին գլխավոր տնօրեն Խորխե Վալդանոն կիսվել է «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարի առաջընթացի մասին իր կարծիքով:

«Ամեն տարի Նեյմարը ավելի լավ է խաղում և 3 տարվա ընթացքում կստանա «Ոսկե գնդակը»: «Բարսելոնայի» կազմում առաջին մրցաշրջանում նա պարզապես Մեսսիի ծառան էր, երկրորդ մրցաշրջանում դարձավ նրա գործընկերը, իսկ հիմա նրան տրված է գործողությունների լիակատար ազատություն, քանի որ նա իրեն համարում է աշխարհում լավագույնը:

Դաշտում նա երջանիկ մարդու տպավորություն է թողնում, ով հաճույք է ստանում ֆուտբոլից: Նա արտիստ է, ով հեշտությամբ համատեղում է բարձր տեխնիկան` իմպրովիզացիայի հետ:
Դա յուրօրինակ է, գեղեցիկ և միևնույն ժամանակ արդյունավետ»,- ասել է Վալդանոն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս