Բաժիններ՝

«Ասպիրանտուրայի ընդունելության համար, TOEFL-ից բացի, հնարավոր կլինի հանձնել նաև IELTS քննություն». նախարար

«Կառավարությանը ներկայացրել ենք ասպիրանտուրայի ընդունելության նոր կարգը, որն առավել թափանցիկ կդարձնի գործընթացը և կընդլայնի այն օտար լեզուների ցանկը, որոնցով կարելի է հանձնել քննություն: Այսօր այդ ցանկի հետ կապված կան խնդիրներ, մասնավորապես՝ նախարարությունը երկար տարիներ որպես անգլերենի իմացության հենք՝ ընդունում էր բացառապես TOEFL-ը, մենք այս տարի կընդունենք նաև IELTS-ը, այսինքն՝ անգլերենի իմացության բրիտանական քննությունը: Բանակցությունները Բրիտանական խորհրդի հետ ավարտվել են, և այս որոշման շնորհիվ այդ խնդիրը կկարգավորվի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

Հաջորդ կարևոր քայլը, նախարարի գնահատմամբ, կապված է գիտական աստիճանաշնորհումն ավելի թափանցիկ դարձնելու հետ. «Յուրաքանչյուր ոք ունի Սահմանադրությամբ վերապահված իր բոլոր իրավունքները կյանքի կոչելու հնարավորություն, որևէ պաշտոն այս փուլում չի սահմանափակում գիտական աստիճանաշնորհում, կոչում, ընտրության իրավունք և այլ քաղաքացիական ու քաղաքական հումանիտար իրավունքներ տնօրինելու հնարավորություն: Նախորդ տարի կառավարության նախաձեռնությամբ մենք համապատասխան օրինագիծ տարանք ԱԺ, որով առաջարկեցինք երկրի թոփ 500 պաշտոնյաներին իրենց պաշտոնավարման ընթացքում արգելել ստանալ գիտական կոչում և աստիճաններ:

Ընդդիմության բոյկոտի պատճառով այդ օրինագիծը տապալվեց: Այսինքն՝ ստացվեց մի աբսուրդ վիճակ, երբ մեր ընդդիմադիր խմբակցությունների զգալի մասը տապալեց մի բան, որի մասին խոսում էր նաև հենց ընդդիմությունը, և նախաձեռնությունը գնաց մեզանից: Բոլոր դեպքերում այդ գործընթացն արդեն կարգավորման առաջին իր պտուղները տվել է, մասնավորապես՝ տպագրության հոդվածների հետ կապված ավելի խստացվել են պահանջները: Մենք պահանջում ենք հոդվածներ միջազգային վարկանիշային ամսագրերում, որոնք հաշվառված են Ռոյթեր և այլ համապատասխան միջազգային հեղինակավոր համակարգերում, որպեսզի գիտության արտադրանքի որակի հսկողության համար ունենանք հնարավորինս անկախ, անաչառ մոտեցում»:

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս