
Ռուս փորձագետները կստուգեն Եգիպտոսի օդանավակայանների անվտանգությունը

Ռուս փորձագետները կգնահատեն անվտանգության միջոցառումները, որոնք ձեռնարկվել են Եգիպտոսի օդանավակայաններում տեղի իշխանությունների կողմից, միջոցառումներ կձեռնարկեն ու եզրակացություններ կկատարեն Եգիպտոսի հետ ավիահաղորդակցությունը վերսկսելու հնարավորությունների մասին, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:
«Կատարվում է նախապատրաստություն՝ ընդունելու ռուսական կողմի ներկայացուցիչներին տրանսպորտային անվտանգության մասնագետների մակարդակով: Սպասվում է, որ նրանք կայցելեն Եգիպտոս աշխատանքային ուղևորությամբ 1 ամսվա ընթացքում ու կգնահատեն երկրի օդանավակայաններում անվտանգության միջոցառումների ուժեղացումը»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություններ էր հաղորդվել այն մասին, որ Ռուսաստանի ավիացիոն իշխանությունները կհանդիպեն պաշտոնյաների հետ, որոնք պատասխանատու են Եգիպտոսի օդանավակայանների անվտանգության համար, որպեսզի ծանոթանան անվտանգության նոր կանոնների հետ:
Եգիպտոս օդային հաղորդակցության արգելքը գործում է նոյեմբերի 6-ից ու կապված է Սինայի թերակղզում ռուսական А321 օդանավի կործանման հետ: