Ավետիսյանների սպանության գործով դատավորը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Մովսեսյանը, ով քննում է հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների սպանության գործը, քիչ առաջ մերժեց իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը: Դատավորը նշեց, որ միջնորդությունն անհիմն է՝ նշելով, որ դատարանի կողմից Քրեադատավարական օրենքի որևէ խախտում թույլ չի տրվել, դատարանը կաշկանդված չէ, չի ղեկավարվում այլ անձանցով, որոշումները կայացվել են Քրեադատավարական օրենքի պահանջներն համապատասխան: Դատավորը նշեց, որ միջնորդության մեջ ներկայացված հիմքերն իրավահաջորդների ենթադրյալ կարծիքն են և ինքնաբացարկի հիմք չի կարող հանդիսանալ:

Դատարանում այժմ ընդմիջում է հայտարարվել:

Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Սահակյանը միջնորդեց հետաձգել դատական նիստը՝ նշելով, որ մինչև դատաքննությունը սկսելը միջնորդություն ունեն ներկայացնելու: Դատական նիստը հետաձգվեց մինչև հունվարի 22-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031