Բաժիններ՝

«Հիմա ավելի ենք մտերմացել, սակայն միշտ էլ լավ հարաբերություններ ենք ունեցել». Ռոնալդուն՝ իր և Մեսսիի հարաբերությունների մասին

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է իր և կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի հարաբերությունների մասին:

Ռոնալդուն նշել է, որ անհիմն են բոլոր այն խոսակցությունները, թե ինքն ու Մեսսին լարված հարաբերություններ ունեն:

«Հիմա ավելի ենք մտերմացել, սակայն միշտ էլ լավ հարաբերություններ ենք ունեցել»,- նշել է Ռոնալդուն:

«El Mundo Deportivo»-ի հետ զրույցում էլ Ռոնալդուն նշել է, որ Ոսկե գնդակի արարողության ժամանակ էլ բավականին մտերմիկ և ջերմ հարաբերությունների մեջ է եղել Նեյմարի և Մեսսիի հետ:

«ՖԻՖԱ-ի արարողության ժամանակ Մեսսիի և Նեյմարի թարգմանիչն էի: Ասել եմ նրանց, որ նրանք պետք է վճարեն ինձ»,- պատմել է Ռոնալդուն:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս