Բաժիններ՝

«Ուզում եմ լինել «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդը». Դավիդ դե Խեա

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասպահ Դավիդ դե Խեան լրագրողների հետ զրույցում նշել է, որ այլևս չի մտածում Մադրիդի «Ռեալ» տեղափոխության մասին և ցանկանում է դառնալ «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդը:

Դե Խեան նշել է, որ հավատում է իր թիմի հաջողությանը: Նա ուզում է Անգլիայում ունենալ այն արդյունքը, որ ունեցել են Պիտեր Շմեյխելը և Էդվին Վան դեր Սարը:

«Նրանք եղել են իրենց ակումբների լեգենդները, և ես ուզում եմ նույն արդյունքին հասնել:

Ես շատ եմ աշխատում, որպեսզի դառնամ լավագույններից իմ դիրքում: Չգիտեմ՝ ով է աշխարհի լավագույն դարպասապահը հիմա, բայց դա իմ նպատակն է:

Ամեն ինչ այնքան էլ հարթ չէր: Եղել են պահեր, որ ես մտածել եմ, թե իմ միակ ելքն Իսպանիա վերադառնալն է: Բայց ես շարունակեցի օր ու գիշեր աշխատել և մարզվել մարզասրահում: Աշխատանքս իր արդյունքը տվեց»,- նշել է իսպանացի դարպասապահը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս