
«Հեշտ չէ 5-ական գնդակ խփել 2 խաղում, բայց մենք նոր ենք սկսում». Զինեդին Զիդան

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն ամփոփել է 20-րդ տուրում «Սպորտինգի» հետ անցկացրած խաղի արդյունքները (5:1):
«Մենք պատրաստ էինք այս խաղին և հիմա գոհ ենք: Հարձակողական եռյակը շատ լավ էր նայվում, ինչը զարմանալի չէ: Նրանք աշխատում են նաև առանց գնդակի, ինչն ինձ համար ավելի կարևոր է:
Միշտ կարելի է ավելի լավ խաղալ, բայց առաջին խաղակեսը մեր կատարմամբ շատ էֆեկտիվ էր: Ցանկանում ենք բարելավել ֆիզիկական վիճակը: Խամեսը, ինչպես և բոլորը, շատ լավ է աշխատում:
Երբ ես պատրաստվում էի զբաղեցնել գլխավոր մարզչի պաշտոնը, գիտեի, թե ինչ թիմ ունեմ: Հեշտ չէ 2 խաղում 5-ական գնդակ խփել, բայց, ըստ իս, մենք նոր ենք սկսում:
Եթե շարունակենք խաղալ այն մակարդակում, ինչ այսօր առաջին խաղակեսում, ապա մրցակիցներին ծանր կլինի: Կարևոր է պահպանել կենտրոնացումը»,- ասել է Զիդանը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը