Հռոմի պապը Վատիկանում ելույթ է ունեցել ներգաղթյալների առաջ
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ողջունել է մի քանի հազար ներգաղթյալներին, որոնք հավաքվել են Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հռոմի պապն ասել է, որ ներգաղթյալները հանդիսանում են պատմության, մշակույթի ու կարևոր արժեքների կրող ու կոչ է արել նրանց չկորցնել հույսը:
Հռոմի պապի ելույթի ժամանակ ներգաղթյալները, ներառյալ՝ ապաստան հայցողները, ծածանել են իրենց երկրների դրոշները:
Ֆրանցիսկոսը բազմիցս կոչ է արել եվրոպական երկրների ղեկավարներին լինել հյուրընկալ այն մարդկանց նկատմամբ, որոնք փրկվում են պատերազմից ու աղքատությունից:
Նա նաև դարձել է նաև պատմության մեջ երրորդ Հռոմի պապը, ով այցելել է Հռոմի գլխավոր սինագոգ:
Հռոմի գլխավոր րաբբի Ռիկարդո Դի Սենյին հայտարարել է, որ Հռոմի պապի այցելությունը հարկավոր է դիտարկել այն բանի նշան, որ կաթոլիկների ու հուդայականության ներկայացուցիչների միջև հարաբերությունները ոչ միայն Իտալիայում, այլև ողջ աշխարհում վերջին կես դարում լավացել են:
Սինագոգ այցելության ժամանակ Ֆրանցիսկոսը դատապարտել է բռնության դրսևորումը, որը կատարվում է հանուն Աստծո ու դատապարտել հակահրեականությունը: