Բաժիններ՝

Ինչպես iPhone-ից ջնջել ֆիրմային ծրագրերը, որոնցից դուք չեք օգտվում

Lifer.com.ua կայքը գրում է, որ ֆիրմային ծրագրերից, որոնք չեն օգտագործվում, շատերն են ցանկանում ազատվել: Իրականում դրանք հեռախոսից ջնջել հնարավոր չէ, սակայն  կարելի է դրանք հեռացնել աչքից:

1. Ձեր կողմից չօգտագործվող բոլոր ֆիրմային ծրագրերը գցեք մի «թղթապանակի» (folder) մեջ: Այն ստեղծելու համար սեղմեք ծրագրի վրա և պահեք՝ այն տեղափոխելով դեպի ծրագիրը, որի հետ այն գտնվելու է նույն folder-ի մոտ: Տես՝ այստեղ.

2. Բացեք folder-ը, սեղմեք դրանում գտնվող ծրագրերից մեկի վրա և պահեք, մինչև այն սկսի շարժվել: Տես՝ այստեղ.

3. Ծրագիրը, որից ցանկանում եք ազատվել, տեղափոխեք դեպի աջ: Տես՝ այստեղ.

Կարդացեք նաև

4. Դրանից հետո սեղմեք «home» կոճակը՝ մատը չհանելով ծրագրի վրայից: Տես՝ այստեղ.

Վերջ: Ծրագիրն այժմ կհեռանա ձեր աչքից:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս