Բաժիններ՝

Աղի և շաքարի միջոցով ազատվեք ցելյուլիտից

Սովորաբար մաշկի պիլինգի համար նախատեսված քսուքներն այնպիսի տարրեր են պարունակում, որոնք օգնում ենմ աքրել մաշկի վերին շերտն ու առողջացնել այն: Մաշկի շերտազատման հիմնական նպատակը մեռած բջիջների հեռացումն է:

Այս միջոցը նաև խթանում է արյան շրջանառությունն ու օգնում է վերականգնել մաշկի բջիջները: Ահա թե ինչու է մաշկն այս պրոցեդուրայից հետո հարթ տեսք ստանում:

Ձեզ ենք ներկայացնում տնական մի միջոց, որը ոչ միայն մաքրում է մաշկը, այլև վերացնում է ավելորդ բծերը, որոնք առաջացել են ցելյուլիտի պատճառով: Այս տնական միջոցը բաղկացած է աղից ու շաքարից: Այն շատ հայտնի է և, բացի այդ, տարբերվում է մյուս բոլոր թանկարժեք հակացելյուլիտային քսուքներից:

Բաղադրություն

  • 250գ ծովի աղ
  • 250գ շաքար
  • 100-150մլ ձիթապտղի յուղ

Ծովի աղը մեծ քանակությամբ յոդ է պարունակում և միկրոէլեմենտներ, որոնք խթանում են մաշկի ռեգեներացիան, այդ իսկ պատճառով էլ այս աղի օգտագործումն անչափ կարևոր է:

Նախ պետք է խյուսանման զանգված ստանալ՝ խառնելով բոլոր բաղադրիչները: Թողեք խառնուրդը մնա կես ժամ, ապա նորից լավ խառնեք: Այսպիսով, քսուքը պատրաստ է: Խառնուրդը քսեք խնդրահարույց հատվածներում՝ մերսելով 2-3 րոպե: Պրոցեդուրան կատարեք ամեն գիշեր լողանալուց առաջ:

Մերսելուց հետո մաշկը լվացեք: Ապա չորացրեք և խոնավեցնող քսուք քսեք: Սովորաբար մեկ ամսից էլ պակաս է տևում պրոցեդուրան, քանի որ այդ ընթացքում արդեն իսկ զգացվում է տարբերությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս