Մաքրում ենք անոթները
Բժիշկները պնդում են, որ այժմ շատ մարդիկ մահանում են սրտանոթային հիվանդությունների պատճառով: Բոլորն էլ գիտեն, որ հիվանդությունը կանխարգելելն ավելի հեշտ է՝ քան բուժելը:
Սրտանոթային հիվանդությունները կանխարգելելու համար, նախ և առաջ, շատ կարևոր է մաքրել արյունատար անոթները:
Ձեզ ենք ներկայացնում մի քանի պարզ բաղադրատոմսեր, որոնք կօգնեն ձեզ այս հարցում:
1. Անոթների էլաստիկության համար 1թ/գ կիտրոնի հյութը խառնեք մեղրի և արևածաղկի ձեթի մեջ: Խառնուրդը խմեք դատարկ ստամոքսին: Բուժման կուրսը տևում է 10 օր: Կարող եք նաև 1թ/գ մեղրը խառնել կես կիտրոնի հյութով և ¾ բաժակ ջրով: 10 շարունակ խմեք խառնուրդը քնելուց առաջ:
2. Անոթները մաքրելու համար, մսաղացով անցկացրեք 2 միջին կիտրոն, ավելացրեք 2ճ/գ մեղր, խառնեք, ստացված խառնուրդը լցրեք ապակե տարայի մեջ և մի քանի օր թողեք մնա սենյակային ջերմաստիճանում: Օրվա մեջ 2-3թ/գ կերեք՝ ուտելուց առաջ կամ թեյի հետ:
Անոթների մաքրումը չափազանց կարևոր է այն մարդկանց համար, ովքեր տառապում են աթերոսկլերոզով կամ բարձր ճնշում ունեն: Քրոնիկ հոգնածությունը, գլխացավերն ու նույնիսկ ավելորդ քաշը կարող են անհանգստացնել ձեզ՝ անոթների «կեղտոտ» լինելու դեպքում:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը