«Ռեալն» ու «Ատլետիկոն» իրավունք կունենան վերադարձնել վարձավճարով հանդես եկող ֆուտբոլիստներին
ՖԻՖԱ-ն պաշտոնապես հայտարարել է, որ մադրիդյան երկու ակումբները՝ «Ռեալն» ու «Ատլետիկոն», առաջիկա երկու տրանսֆերային պատուհանների ժամանակ իրավունք չեն ունենա նոր խաղացողներ ընդգրկել իրենց կազմում:
Պատիժը գործելու է 2016 թվականի ամռանը մեկնարկող տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Մադրիդյան ակումբների թիմերը նման պատժի են ենթարկվել արտասահմանցի անչափահաս ֆուտբոլիստների տեղափոխության կանոնները խախտելու համար:
Տրանսֆերային արգելքն ամբողջական չէ. «Ռեալ Մադրիդն» ու «Ատլետիկոն» իրավունք կունենան վարձավճարից ետ վերադարձնել իրենց խաղացողներին: Ակումբներն իրավունք ունեն նաև վաճառել իրենց ֆուտբոլիստների տրանսֆերները, ինչպես նաև՝ նրանց հետ նոր պայմանագրեր կնքել:
Հիշեցնենք, որ «Ռեալ Մադրիդի» ֆուտբոլիստներից վարձավճարով այլ ակումբներում են հանդես գալիս Մարկո Ասենսիոն, Խեսուս Վալյեխոն, Ֆաբիու Կոենտրաուն, Լուկաս Սիլվան, Օմար Մասկարալը, Ալվարո Մեդրան, Դիեգո Լյորենտեն, Բուրուգին:
Ալվարո Մորատայի տրանսֆերը մադրիդցիները կարող են ետ գնել այս հանվարին, հաջորդ երկու տրանսֆերային պատուհանների ժամանակ տրանսֆերը վերադարձնելու իրավունք չի լինելու: Սակայն դա կարող են անել այս հունվարին:
«Ատլետիկո» կարող են վերադառնալ վարձավճարով հանդես եկող Լեո Բապտիստաոն, Բորխա Բաստիոնը, Անդրե Մորեյրան, Ալեսանդրո Չերչին, Խավիեր Մանկիլյոն, Յասին Բունուն, Բերնար Մենսան, Ժոսուա Գիլավոգին, Ռաֆայել Սանթոս Բորեն, Էմիլիանո Վելասկեսը, Սիլվիո Մանուել Պերեյրան:
Ակումբները պատրաստվում են բողոքարկել որոշումը:
Սիրարփի Աղաբաբյան