
Հնդիկ բժիշկների ոսկե բաղադրատոմսը

Հնդկական բժշկությունը դեռ հնուց հայտնի է աշխարհին: Բազմաթիվ բնական բաղադրատոմսեր, դեղամիջոցներ ծագել են հենց այս բժշկությունից: Հնդկական բժշկությունը հիմնական շեշտը դնում է բնական միջոցների վրա:
Բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ հազարամյակներով հայտնի այս երկրի բժշկությունը հիմք է հանդիսացել մյուսների համար:
Interesbook-ը ներկայացնում է մի հրաշալի բաղադրատոմս, որն օգնում է ազատվել բոլոր տեսակի ցավերից, հատկապես՝ մեջքի, հոդերի և վնասվածքների:
Այս դեղամիջոցը պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ ՝
- 50 մլ կամֆորայի սպիրտ
- 50 գ մանանեխի փոշի
- 5 ձվի սպիտակուց
Կամֆորայի սպիրտի մեջ լցնել և լուծել մանանեխի փոշին, ապա ավելացնել նախապես հարած սպիտակուցները: Ամբողջը լավ խառնել: Օրական մեկ անգամ՝ քնելուց առաջ, քսեք քսուքը ցավող հատվածներին, ապա մաքրեք խոնավ անձեռոցիկով: Հնարավոր է՝ այդ հատվածում մի փոքր այրոց զգաք, և մաշկի կարմրություն լինի, սակայն մի անհանգստացեք, սա ապացույցն է, որ քսուքն օգնում է:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը